Հանրահավաքը մեկնարկեց. Հանրապետության հրապարակում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել
Հունիս 09, 2024 15:58 Asia/Tehran
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները քաղաքի տարբեր անկյուններից երթով հասան Հանրապետության հրապարակ, որտեղ քիչ առաջ աղոթքով մեկնարկեց մեծ հանրահավաքը։
Նշենք, որ Հանրապետության հրապարակում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասել էր, որ հունիսի 9–ին Երևանում հրավիրում է մեծ հանրահավաքի, որտեղ բազմաթիվ հարցերի պատասխաններ կհնչեն։