Խորհրդարանական ընդդիմություն այժմ էլ փորձում է հասնել ամբողջ կառավարության հրաժարականին
(last modified Wed, 12 Jun 2024 09:42:46 GMT )
Հունիս 12, 2024 13:12 Asia/Tehran

ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը և գումարվող հերթական լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկած Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ Ընդդիմադիր պատգամավորների 33 ստորագրությունը, սակայն, բավարար է խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար։

 

Աժ կանոնադրությունով՝ պատգամավորների բավարար քանակի ստորագրության դեպքում միջնորդությունը ներկայացնելուց հետո 5–րդ աշխատանքային օրը արտահերթ նիստը գումարվում է օրենքի ուժով՝ առանց ԱԺ խորհրդի համաձայնության։ Ընդդիմադիրների հաշվարկով՝ արտահերթ նիստը ամենայն հավանականությամբ կգումարվի հունիսի 17–ին։