Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկությունը Ադրբեջանի նախագահի աշխատակազմին
https://parstoday.ir/hy/news/armenia-i219588-Հայաստանի_Հանրապետության_վարչապետի_աշխատակազմի_առաջարկությունը_Ադրբեջանի_նախագահի_աշխատակազմին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2024 07:23 Asia/Tehran
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկությունը Ադրբեջանի նախագահի աշխատակազմին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: 

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը:

Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները»,-ասվում է հայտարարությունում: