Իշխանությունները սեղանին են դրել նաև Տիգրանաշենի հանձնnւմը. Բագրատ Սրբազան
https://parstoday.ir/hy/news/armenia-i220984-Իշխանությունները_սեղանին_են_դրել_նաև_Տիգրանաշենի_հանձնnւմը._Բագրատ_Սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Վայոց ձոր կատարվող մարզային այցի ճանապարհին կանգ է առել Տիգրանաշենում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասաց, որ Իշխանությունը հավանաբար ներքին համաձայնությամբ անընդհատ հրապարակի վրա է պահում հարցը, որ օրերից մի օր սեղանին է դրվելու նաև այս տարածքը հանձնելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2024 14:46 Asia/Tehran
  • Իշխանությունները սեղանին են դրել նաև Տիգրանաշենի հանձնnւմը. Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Վայոց ձոր կատարվող մարզային այցի ճանապարհին կանգ է առել Տիգրանաշենում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասաց, որ Իշխանությունը հավանաբար ներքին համաձայնությամբ անընդհատ հրապարակի վրա է պահում հարցը, որ օրերից մի օր սեղանին է դրվելու նաև այս տարածքը հանձնելը:

«Մենք շարունակաբար գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվող և անընդհատ չավարտվող նախապայմանների հետ, որոնց շարքում են ՀՀ Սահմանադրության փոփոխումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որը զբաղվում է բանակցային գործընթացներով, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը: Այլևս ակնհայտ է, որ սահմանազատում և սահմանագծում գոյություն չունի, գոյություն ունի հայրենազատում նեռի իշխանության կողմից»,- ասաց նա:

Սրբազանի խոսքով՝ Տիգրանաշենի հանձնումն աղետալի հետևանքներ կբերի:

«Մենք նաև ականատեսն ենք լինում Ադրբեջանի հոխորտանքներին, ինչը նշանակում է, որ այս նեռի իշխանությունը, բացի նրանից, որ մեծագույն աղետն է բերել այս երկրի վրա, այդուհանդերձ նոր ագրեսիայի նախապատրաստություն է տեղի ունենում, և Ադրբեջանի այս վերջին հայտարարությունն էլ դրա օրինակն է: Հոխորտանք ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԵՄ-ին, սա խոսում է նրա մասին, որ բացի ավեր ու կոտորած բերելուց այս իշխանությունը որևէ այլ բանի ընդունակ չէ»,- ասաց նա: