ՀՀ ՊՆ–ն հաստատել է, որ խորհրդատվական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից
https://parstoday.ir/hy/news/armenia-i221218-ՀՀ_ՊՆ_ն_հաստատել_է_որ_խորհրդատվական_աջակցություն_է_ստանում_ԱՄՆ_ից
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհրդատվական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից։ Գերատեսչությունը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2024 13:26 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ–ն հաստատել է, որ խորհրդատվական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհրդատվական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից։ Գերատեսչությունը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։

«ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և միջազգային այլ գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ»,–գրում է գործակալությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ ամերիկյան կողմն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 18-ին հայտնել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվեց «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Sputnik.