Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան. ԱԴԾ-ի տվյալները
https://parstoday.ir/hy/news/armenia-i221226-Ռուսաստանցիները_սկսել_են_ավելի_քիչ_այցելել_Հայաստան._ԱԴԾ_ի_տվյալները
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ռուսաստանցիների ուղևորությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 17%-ով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2024 14:23 Asia/Tehran
  • Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան. ԱԴԾ-ի տվյալները

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ռուսաստանցիների ուղևորությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 17%-ով:

Հայաստանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, ուր ամենից հաճախ զբոսաշրջային ուղևորություններ են կատարում ռուսները։ Այս մասին հայտնում է РБК–ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրության տվյալները։

2024 թվականի վեց ամսվա ընթացքում ռուսաստանցիները զբոսաշրջային նպատակներով 4,9 միլիոն ուղևորություն են կատարել արտերկիր, ինչը 20%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ (4,1 միլիոն ուղևորություն): Այն երկրների թվում, ուր առավել հաճախ են մեկնել ռուսները զբոսաշրջության նպատակով, Թուրքիան է, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Թաիլանդը և Չինաստանը:

«Տասնյակում են հայտնվել նաև մերձավոր արտերկրի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Վրաստանը։ Հեռավոր արտասահմանյան երկրներից՝ Կուբան»,-նշում է պարբերականը։

Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների մուտքերի թվով բացարձակ առաջատարը, հաշվի առնելով բոլոր նպատակներով այցերը, Թուրքիան է: Ռուսաստանցիների հոսքը Թուրքիա 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համեմատ, աճել է 9,4%-ով (մինչև 2,5 մլն ուղևորություն)։

Ռուսաստանից Չինաստան հոսքը երեք անգամ աճել է (793,4 հազար ուղևորություն)։ Ամենաշատ այցելվող երկրների տասնյակում են նաև Թաիլանդը (ուղևորությունների թիվն աճել է 30%-ով) և Եգիպտոսը (+15%):

Sputnik