ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
https://parstoday.ir/hy/news/armenia-i221286-ՀԱՊԿ_ը_կանցկացնի_Կոբալտ_2024_զորավարժությունները._Հայաստանը_մասնակիցների_թվում_չէ
Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կացկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները՝ Ռոսգվարդիայի ղեկավարությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2024 09:28 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ

Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կացկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները՝ Ռոսգվարդիայի ղեկավարությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանը զորավարժություններին չի մասնակցի: Գերատեսչությունում նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Երեք օրվա ընթացքում զորավարժությունների մասնակիցները փորձի փոխանակում կկատարեն և կբարելավեն հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները։ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մաս կազմող ստորաբաժանումները գործնական հմտություններ կստանան անօրինական զինված խմբավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողություններում։ Օգտագործելով ավիացիա և անօդաչու թռչող սարքեր՝ հատուկջոկատայինները կփորձեն գրոհել շենքերը և մեքենաները, ազատել պատանդներին և վնասազերծել գրոհայիններին։