Հայաստանում քաղաքական նոր կուսակցություններ են ակտիվանում
Ստացված հաղորդումների համաձայն՝ ինչպես և սպասվում էր, Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ավելի ակնհայտ կդառնան այս տարի աշնանը։
Իրանի Հայերեն Ռադիոժամի հաղորդման համաձայն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումը հայտարարել է, որ մեկ ամսից վերսկսելու է փողոցային հանրահավաքներն ու հակակառավարական ցույցերը։
Բացի այդ, նաև լուրեր են տարածվել,որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նորաստեղծ «Նոր ուժ» կուսակցությունը պատրաստվում է այժմյան ընդդիմությունից առանձին, ինքնուրույն գործունեություն ծավալել։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Հայկ Մարությանը, ով այս օրերին հազվադեպ է իր դիրքորոշումն արտահայտում հայաստանյան զարգացումների վերաբերյալ, պատրաստվում է ամառվա վերջից իր համախոհների հետ ակտիվացնել քաղաքացիների ներգրավման արշավը։ Հայաստանի տարբեր մարզեր այցելելը, տեղի մեծերի հետ հանդիպելը նրա գործունեության ցանկում են։
Քաղաքագետների կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը սպասվում է մարտահրավերներով լի աշուն, և այս երկրում լարվածության և բռնության սրման հավանականությունը շատ մեծ է։