Հայաստանից շարունակվում են չվերթներն Իրան և Լիբանան
https://parstoday.ir/hy/news/armenia-i221348-Հայաստանից_շարունակվում_են_չվերթներն_Իրան_և_Լիբանան
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրան և Բեյրութ չվերթները գործում են սովորական ռեժիմով, դեռևս չեղարկումներ չեն եղել, ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2024 14:23 Asia/Tehran
  • Հայաստանից շարունակվում են չվերթներն Իրան և Լիբանան

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրան և Բեյրութ չվերթները գործում են սովորական ռեժիմով, դեռևս չեղարկումներ չեն եղել, ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

«Այս պահին աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, թռիչքների չեղարկումներ չկան, սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե որևէ երկիր փակի իր օդային տարածքը։

Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է վերջին օրերին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիայի մահից և Բեյրութում Հեզբոլլահ շարժման ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ այդ արարքներն անպատասխան չեն թողնի: