Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ՝ Արևմուտքին վնասելու համար. քաղաքագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i221352-Ադրբեջանը_կարող_է_պատերազմ_սկսել_Հայաստանի_դեմ_Արևմուտքին_վնասելու_համար._քաղաքագետ
Արևմուտքում ցանկանում են, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի, և Սյունիքով անցնող միջանցքը վերցվի ԱՄՆ վերահսկողության տակ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2024 14:38 Asia/Tehran
  • Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ՝ Արևմուտքին վնասելու համար. քաղաքագետ

Արևմուտքում ցանկանում են, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի, և Սյունիքով անցնող միջանցքը վերցվի ԱՄՆ վերահսկողության տակ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Սակայն Բաքուն պարտավորություններ է ստանձնել և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հանդեպ, ինչպես նաև ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթ Չինաստանի հետ։ Այս գործոնները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկումը, որը սպասարկում է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի շահերը, հակասություններ են ստեղծում Բաքվի և Արևմուտքի միջև»,- նշել է նա։

Փորձագետի գնահատմամբ՝ այս առումով Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ՝ արևմտյան նախագծերը տապալելու համար։

Քաղաքագետն ԱՄՆ-ում Թրամփի ընտրվելը նախագահի պաշտոնում Հայաստանի համար ամենավատ սցենար է անվանել, քանի որ Թրամփը մեկն էր նրանցից, որոնք Ադրբեջանին թույլ տվեցին պատերազմ սկսել 2020 թվականին: 

Փորձագետը պատահական չի համարում, որ Ալիևն ու Էրդողանը Թրամփին աջակցություն են հայտնել։

Միաժամանակ Դանիելյանը հավելել է, որ Հարավային Կովկասում մեծանում է Իրանի և Ադրբեջանի միջև մոդերատորի գործառույթը ստանձնած Ռուսաստանի դերը։

«Այս տարածաշրջանը կրկին դառնում է Մոսկվայի ազդեցության գոտի: Կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները նման իրավիճակում փորձեն նոր հարաբերություններ ձևավորել Ռուսաստանի հետ և խորացնել հարաբերությունները Իրանի հետ։ Հայաստանի համար դա անչափ կարևոր է»,- եզրափակել է փորձագետը։