Քերմանից Երևան․ Իրանցի մոտոցիկլավարները՝ ի նշան խաղաղության, Քերմանից Երեւան են եկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i221522-Քերմանից_Երևան_Իրանցի_մոտոցիկլավարները_ի_նշան_խաղաղության_Քերմանից_Երեւան_են_եկել
Իրանցի 6 մոտոցիկլավարները՝ ի նշան խաղաղության, Քերմանից Երեւան են եկել։ Քերման նահանգի զբոսաշրջության և ավտոմոբիլային կենտրոնն օոգոստոսի 4-ին կազմակերպել էր բարեկամական այց դեպի Հայաստան՝ մոտոցիկլետային ռալլի տեսքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2024 13:39 Asia/Tehran
  • Քերմանից Երևան․ Իրանցի մոտոցիկլավարները՝ ի նշան խաղաղության, Քերմանից Երեւան են եկել

Իրանցի 6 մոտոցիկլավարները՝ ի նշան խաղաղության, Քերմանից Երեւան են եկել։ Քերման նահանգի զբոսաշրջության և ավտոմոբիլային կենտրոնն օոգոստոսի 4-ին կազմակերպել էր բարեկամական այց դեպի Հայաստան՝ մոտոցիկլետային ռալլի տեսքով:

Հաշվի առնելով Քերման և Արմավիր քաղաքների միջև 2022 թվականի սեպտեմբերին կնքված քույր քաղաքներ հռչակելու մասին ստորագրված համաձայնագիրը, ծրագրի նպատակն էր խթանել խաղաղությանը և ներկայացնել երկու երկրների զբոսաշրջային գրավչությունները:   Մոտոցիկլետային ռալլի խումբը    ժամանել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն:

Իրանցի մոտոցիկլավարներից մեկը լրագրողների հետ զրուցյում ասում է․

«Ես Հայաստանին ու հայ ժողովրդին շատ–շատ եմ սիրում, հինգ տարի Հայաստանում կարատե եմ դասավանդել և իմ առաջարկն է եղել, որ այս անգամվա մեր տուրը կազմակերպենք դեպի Հայաստան։ Ինքս եղել եմ 82 երկրում, ճամփորդել եմ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, սակայն մեր բոլոր մոտոցիկլավարների համար Հայաստանն այլ նշանակություն ունի։  Քերմանից Հայաստան գալիս և Հայաստանի ներսում ճանապարհը շատ գեղեցիկ է, մեր միակ խնդիրը կապված է եղել ճանապարհների որակի հետ։ Երեւան ենք հասել 4–5 օրում, այս ընթացքում կանգառ ենք ունեցել Սյունիքի մարզում, ժողովուրդը մեզ լավ է ընդունել, ջերմ ընդունելության ենք արժանացել»։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի խոսքով՝ մոտոցիկլավարները 2300 կիլոմետր անցել են, որպեսզի բարեկամության, եղբայրության և խաղաղության ուղերձը փոխանցեն երկու ժողովուրդներին․ «Քույր քաղաքներ կոչվելու հանգամանքը մի պատրվակ է և պատճառ, զուտ նպատակը բարեկամության և խաղաղության ուղերձը փոխանցելն է։  Եթե հնարավոր է մոտոցիկլետներով Թեհրանից Երևան հասնել, դա նշանակում է, որ մենք շատ մոտ ենք միմյանց։ Մոտոցիկլետներով միայն ցամաքային ճանապարհով հնարավոր է երթևեկել, այլ ծովերից այն կողմ հնարավոր չէ գնալ»։