Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է ԵՏՀ Մաքսային ենթակառուցվածքների դեպարտամենտի փոխտնօրեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i222018-Սուրեն_Մելիք_Իսրայելյանը_նշանակվել_է_ԵՏՀ_Մաքսային_ենթակառուցվածքների_դեպարտամենտի_փոխտնօրեն
Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Մաքսային ենթակառուցվածքների դեպարտամենտի փոխտնօրեն, հայտնում է կազմակերպության կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2024 15:04 Asia/Tehran
  • Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է ԵՏՀ Մաքսային ենթակառուցվածքների դեպարտամենտի փոխտնօրեն

Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Մաքսային ենթակառուցվածքների դեպարտամենտի փոխտնօրեն, հայտնում է կազմակերպության կայքը։

Սուրեն Սամսոնի Մելիք-Իսրայելյանը ավարտել է Երևանի պետական ​​համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի Միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը։ Տնտեսական գիտությունների թեկնածու է:

2001-2024 թվականներին նրա կարիերան կապված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հետ, որտեղ ավագ տեսուչից դարձել է միջազգային համագործակցության վարչության պետ։ 2021-2024 թվականներին եղել է Եվրոպական Միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդը։