«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կլինեն. քննարկում
https://parstoday.ir/hy/news/armenia-i222198-Հարավկովկասյան_երկաթուղու_կոնցեսիոն_պայմանագրում_փոփոխություններ_կլինեն._քննարկում
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Կոնցեսիոն պայմանագրում մի շարք փոփոխություններ և լրացումներ կլինեն։ Այս մասին նշվել է ՀՀ ՏԿԵ (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների) նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակության հանդիպմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2024 13:23 Asia/Tehran
  • «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կլինեն. քննարկում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Կոնցեսիոն պայմանագրում մի շարք փոփոխություններ և լրացումներ կլինեն։ Այս մասին նշվել է ՀՀ ՏԿԵ (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների) նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակության հանդիպմանը։

Տեղեկությունը հայտնում է ՏԿԵն մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպմանը խոսվել է նաև երկաթուղու աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտության մասին, համաձայնեցվել են մի շարք դրույթներ։

«Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Պավլովսկուն՝ մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու հարցում երկաթուղայինների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսական պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ»       ԲԲԸ-ի   (Բաց բաժնետիրական ընկերություն) և ՀԿԵ ՓԲԸ–ի, ինչպես նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։

Հիշեցնենք` Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 2008թ.փետրվարին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։