Հայաստանյան ընկերությունները կարող են առևտուր անել ԵԱՏՄ+-ի բորսայում
(last modified Tue, 24 Sep 2024 11:44:06 GMT )
Սեպտեմբեր 24, 2024 15:14 Asia/Tehran
  • Հայաստանյան ընկերությունները կարող են առևտուր անել ԵԱՏՄ+-ի բորսայում

Հայաստանյան, ինչպես նաև ԵԱՏՄ այլ երկրների և կազմակերպության անդամ չհանդիսացող Ուզբեկստանի ընկերությունները կկարողանան առևտուր անել ԵԱՏՄ+ նոր բորսայում։

SputnikLive–ը սոցիալ–տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Զուբցովի հետ փորձել է պարզել նոր բորսայի աշխատանքի առանձնահատկությունները։

Ավելի վաղ Սանկտ Պետերվուրգի ապրանքա-հումքային բորսայի նախագահ Իգոր Արտեմևը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին առաջարկել էր ԵԱՏՄ+ բորսայական առևտրի մեխանիզմ ստեղծել։

Մասնակիցներին կազատեն Ավելացված արժեքի հարկից   (ԱԱՀ) ։ Բացի այդ, առաջարկվում է դյուրացնել բորսայի հարթակներին օտարերկրա անձանց հասանելիությունը։

«Ռուսաստանը ԵԱՏՄ բորսան կօգտագործի միության երկրներ վառելիք վաճառելու և հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար, իսկ անդամ պետություններին դա հնարավորություն կտա դուրս գալ ավելի ծավալուն և կայուն շուկաներ առանջ միջնորդների», – նշել է Զուբեցը։

Առաջին փուլում Ռուսաստանը նավթամթերքի և նավթաքիմիայի վաճառքով կզբաղվի, այնուհետև ապրանքների լայն տեսականի կառաջարկի։ Դրանց վաճառքը, հաշվարկներն ու գնանծշումները պետք է իրականացվեն ռուսական ռուբլով։

Առևտուրը նախատեսվում է իրականացնել սահմանամերձ երկաթուղային կայարաններում, օրինակ Օրսկ-Նովի գորոդը` Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի համար, Զլինկան` Բելառուսի։

ԵԱՏՄ+ բորսայում առևտուր անել առաջարկվում է «ՌԴԿ» կենտրոնական քլիրինգային ոչ բանկային վարկային կազմակերպությունում բացած հաշիվ ունենալու պայմանով (բորսայի կառուցվածքի մեջ է մտնում)։

ԵԱՏՄ շուկայում բորսային առևտրի համար ապրանքների ընդհանուր ցանկը ձևավորվել էր դեռ 2022 թվականի օգոստոսին։ Ցանկում մասնավորապես ընդգրկվել են գազը, նավթը, նավթամքերքները, էլեկտրաէներգիան, հացահատիկը, սև մետաղները, ածուխը, հանքային պարարտանյութերը և այլն։