Հայաստանյան ընկերությունները կարող են առևտուր անել ԵԱՏՄ+-ի բորսայում
Հայաստանյան, ինչպես նաև ԵԱՏՄ այլ երկրների և կազմակերպության անդամ չհանդիսացող Ուզբեկստանի ընկերությունները կկարողանան առևտուր անել ԵԱՏՄ+ նոր բորսայում։
SputnikLive–ը սոցիալ–տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Զուբցովի հետ փորձել է պարզել նոր բորսայի աշխատանքի առանձնահատկությունները։
Ավելի վաղ Սանկտ Պետերվուրգի ապրանքա-հումքային բորսայի նախագահ Իգոր Արտեմևը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին առաջարկել էր ԵԱՏՄ+ բորսայական առևտրի մեխանիզմ ստեղծել։
Մասնակիցներին կազատեն Ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ։ Բացի այդ, առաջարկվում է դյուրացնել բորսայի հարթակներին օտարերկրա անձանց հասանելիությունը։
«Ռուսաստանը ԵԱՏՄ բորսան կօգտագործի միության երկրներ վառելիք վաճառելու և հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար, իսկ անդամ պետություններին դա հնարավորություն կտա դուրս գալ ավելի ծավալուն և կայուն շուկաներ առանջ միջնորդների», – նշել է Զուբեցը։
Առաջին փուլում Ռուսաստանը նավթամթերքի և նավթաքիմիայի վաճառքով կզբաղվի, այնուհետև ապրանքների լայն տեսականի կառաջարկի։ Դրանց վաճառքը, հաշվարկներն ու գնանծշումները պետք է իրականացվեն ռուսական ռուբլով։
Առևտուրը նախատեսվում է իրականացնել սահմանամերձ երկաթուղային կայարաններում, օրինակ Օրսկ-Նովի գորոդը` Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի համար, Զլինկան` Բելառուսի։
ԵԱՏՄ+ բորսայում առևտուր անել առաջարկվում է «ՌԴԿ» կենտրոնական քլիրինգային ոչ բանկային վարկային կազմակերպությունում բացած հաշիվ ունենալու պայմանով (բորսայի կառուցվածքի մեջ է մտնում)։
ԵԱՏՄ շուկայում բորսային առևտրի համար ապրանքների ընդհանուր ցանկը ձևավորվել էր դեռ 2022 թվականի օգոստոսին։ Ցանկում մասնավորապես ընդգրկվել են գազը, նավթը, նավթամքերքները, էլեկտրաէներգիան, հացահատիկը, սև մետաղները, ածուխը, հանքային պարարտանյութերը և այլն։