ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը
(last modified Thu, 26 Sep 2024 07:07:51 GMT )
Սեպտեմբեր 26, 2024 10:37 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր ելույթում մասնավորապես ասել է․

 «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի և ժառանգության բնօրրաների ներկայացուցիչներ:

Ես կցանկանայի սկսել մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այս ֆորումի նախորդ նախագահ, մեր հարգարժան գործընկերոջ և ընկերոջ՝ ԻԻՀ  նախկին արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի, ով ողբերգականորեն մահացել է այս տարի մայիսին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրանց ուղեկցող պատվիրակության անդամների հետ միասին:

Շնորհակալություն։

Հայաստանն արժևորում է այս ֆորումը՝ որպես  միջմշակութային երկխոսության և աշխարհի հնագույն քաղաքակրթությունների համագործակցության համար կարևոր հարթակ։ Միավորվելով մեր՝  հին ժառանգությունը պաշտպանելու և խթանելու համատեղ հանձնառության շուրջ՝ մենք խրախուսում ենք խաղաղության և ոչ բռնության մշակույթ»։