Հոկտեմբեր 01, 2024 17:59 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի միջև առևտրային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Սահաբ - Իրանը և Հայաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկկողմ առևտրային համագործակցության վերաբերյալ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի և Հայաստանի միջև ապրանքների և ծառայությունների առևտրային գործընթացը հեշտացնելու նպատակով երկու երկրները համագործակցության հուշագիր են ստորագրել։
Քլիրինգային մեխանիզմը պատժամիջոցներով պայմանավորված արգելքները շրջանցելու միջոցներից մեկն է։
Հայաստանում Իրանի առևտրի հարցերով խորհրդական Սեփիդե Աքբարփուր Թաջրիշիի խոսքով, երկու երկրների միջև համագործակցության պայմանագրի հիման վրա և համաձայն սույն պայմանագրի դրույթների, որոշվել է, որ երեք ամիս հետո երկու կողմերը կորոշեն այն ընկերություններին, որոնք պետք է տրամադրեն փոխանակվող ապրանքների ցանկը և հիմք ստեղծեն այս հուշագրի իրականացման համար։ 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության առրևտրի հարցերով խորհրդականն անդրադառնալով  Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնի բացմանը, որն իր աշխատանքն սկսել է  Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբեկի  ներկայությամբ,  Հայաստանը ներկայացրեց որպես Իրանի դարպասը դեպի Եվրասիա։

Անդրադառնալով Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադռեզա Արեֆի՝ Հայաստանի մայրաքաղաք Երևան կատարած այցին, Աքբարփուր Թաջրիշին հավելել է, որ Արեֆը ելույթ  է ունեցել  Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների նիստում, որից հետո իրանական պատվիրակությունը հանդիպել է  Հայաստանի  վարչապետի հետ։

 

 

Պիտակ