Կա մեկ մեծ խոչընդոտ` Թուրքիայի` ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Ռուբինյան
(last modified Sun, 13 Oct 2024 13:46:11 GMT )
Հոկտեմբեր 13, 2024 17:16 Asia/Tehran
  • Կա մեկ մեծ խոչընդոտ` Թուրքիայի` ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Ռուբինյան

ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասել է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև: Կարգավորումը և հաշտեցումը երկու տարբեր բաներ են: Սրանք խորը թեմաներ են: Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը  կամ հայկակակ սփյուռքի դիրքորոշումը  եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման  ճանապարհին:Դա այդպես չէ: Ապացուցվել  է բազմիցս, որ դա այսպես չէ:Կա մեկ մեծ խոչընդոտ դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Եթե վաղը որոշում կայացվի, վաղն էլ սահմանները կբացվեն»,-ասել է նա:

Ռուբինյանը նշել է, որ սխալ է այն դիրքորոշումը, թե հայկական Սփյուռքը կարող է խոչընդոտել ՀՀ-Թուրքիա կապերին: