Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/armenia-i224626-Հակոբ_Արշակյանը_հանդիպել_է_ԱՍԵԱՆ_միջխորհրդարանական_վեհաժողովի_գլխավոր_քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2024 16:04 Asia/Tehran
  • Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցելու համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ եւ ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հնարավոր հեռանկարները:

Յանթի Ռահմանն իր հերթին կարեւորել է Հայաստանի մասնակցությունն AIPA-ի աշխատանքներին՝ այն համարելով կարեւոր հարթակ ԱՍԵԱՆ ԽՎ-ի հետ կապեր հաստատելու թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ մակարդակներում:

Կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: