Հայաստանի բնակչության 56%-ը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i224706-Հայաստանի_բնակչության_56_ը_դեմ_է_հայ_թուրքական_սահմանի_բացմանը
Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է «Բրեվիս» վերլուծական կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 13-25-ը անցկացված հարցումների արդյունքները: Հարցմանը մասնակցել է Հայաստանի 1500 բնակիչ, այդ թվում Արցախից բռնի տեղահանված։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2024 15:06 Asia/Tehran
  • Հայաստանի բնակչության 56%-ը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը

Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է «Բրեվիս» վերլուծական կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 13-25-ը անցկացված հարցումների արդյունքները: Հարցմանը մասնակցել է Հայաստանի 1500 բնակիչ, այդ թվում Արցախից բռնի տեղահանված։

Հարցման մասնակիցները պատասխանել են «Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ  եք Թուրքիայի հետ սահմանի բացման» հարցին։

Հարցվածների 56%-ը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, որից 46%-ը որպես պատճառ նշում է թուրքերի ու ադրբեջանցիների ազատ ելումուտով կստեղծվի անապահով իրավիճակ։