Հայաստանում անցկացվել է Իրանի Շահրեզայի նռան փառատոնը
Նոյեմբեր 02, 2024 13:17 Asia/Tehran
Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության և Մեղրիի քաղաքապետարանի ջանքերով այս քաղաքում անցկացվել է Նռան փառատոնը, որտեղ տաղավար է ունեցել նաև Իրանի Շահրեզայի նուռը։
Իրանի Շահրեզա քաղաքի քաղաքապետ Համիդ Շահբազին ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով համաշխարհային հանրությանը Շահրեզայի նուռը ներկայացնելու ծրագրերին, ասաց. «Շահրեզայի նուռը համաշխարհային շուկաներում ավելի լավ ներկայացնելու համար այս տարի մասնակցեցինք Հայաստանի միջազգային փառատոնին»։