Այդ քայլը կօգնի հաշտեցմանը․ Արսենյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i225264-Այդ_քայլը_կօգնի_հաշտեցմանը_Արսենյանը_Բաքվում_պահվող_հայ_գերիների_ազատ_արձակման_մասին
Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո լրագրողներին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2024 13:39 Asia/Tehran
  • Այդ քայլը կօգնի հաշտեցմանը․ Արսենյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման մասին

Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո լրագրողներին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

«Գերության մեջ պահվող անձանց վերաբերյալ մնացած հարցերը պետք է տրվեն ադրբեջանական կողմին։ Եթե Երևանն ու Բաքուն գնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, պատրաստվում են ամբողջ աշխարհին հայտարարել, որ 2 պետությունը, 2 ազգն ապրելու են խաղաղ և համագործակցելով, ապա պետք է սկսել քայլերից, որոնք պետք է գնահատվեն»,–ասել է նա։

Դեսպանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ապօրինի պահվող ռուսաստանցի նախկին գործարար Ռուբեն Վարդանյանի մասին առանձին հարցը՝ նշելով, որ Երևանի համար Հայաստանի քաղաքացիների միջև տարբերություն չկա: