Հայաստանը տնտեսական և ռազմական նեղության մեջ
«Թասնիմ» լրատվական գործակալությունը իր վերլուծության մեջ գրել է, որ չնայած տնտեսական խնդիրներին, Հայաստանը մեծացրել է իր ռազմական հզորությունը ուժեղացնելու ջանքերը նոր օտարերկրյա գործընկերների օգնությամբ, ինչպիսիք են Հնդկաստանը և Ֆրանսիան, ինչն առաջացրել է Ադրբեջանի մտահոգությունը լարվածության սրման և տարածաշրջանում սպառազինությունների մրցակցության վերաբերյալ։
Այս վերլուծության մեջ ասվում է, որ Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհագրական դիրքում, որտեղ խաչվում են համաշխարհային տերությունների շահերը, և այս երկիրը վերջին տարիներին ավելի ու ավելի է կենտրոնացել իր ռազմական ուժերի հզորացման վրա: Այս գործընթացում կարևոր դեր են խաղում տարբեր նպատակներ և մոտիվացիաներ ունեցող օտարերկրյա գործընկերները։ Չնայած իր սահմանափակ ռեսուրսներին, Հայաստանին հաջողվել է ստեղծել սպառազինությունների մատակարարների լայն ցանց, որը թույլ է տալիս այս երկրին պահպանել իր ռազմական մարտունակությունը:
Հայաստանը դժվար վիճակում է. Մի կողմից անվտանգության սպառնալիքների պատճառով նա պետք է ուժեղացնի իր ռազմական հզորությունը, մյուս կողմից՝ պայքարում է սոցիալական ու տնտեսական բազմաթիվ խնդիրների դեմ։
Մինչ Հայաստանը կանգնած է տնտեսական խնդիրների առաջ, այս երկրի կառավարությունը բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ՝ ժամանակակից հրետանի գնելու համար։ Սա ցույց է տալիս, որ ռազմական հզորացումը կառավարության քաղաքականության առաջնահերթությունն է։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս երկրում բնակվող ղարաբաղի տեղահանավածների սոցիալական վճարները նվազեցնելու որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել։ Այս օգնությունները, որոնց համաձայն նախկինում յուրաքանչյուր կարիքավորին վճարվում էր ամսական 50000 դրամ, ապրիլից կտրամադրվեն միայն տեղահանավածների սահմանափակ թվով խմբերին։
Ադրբեջանը, սպառնալիքներով ու ահաբեկելով, բացասաբար է արձագանքել Հայաստանին զինելուն, սակայն պաշտոնական Երևանը, կարծես թե, անտեսում է Բաքվի զգուշացումները և շարունակում է ուժեղացնել իր ռազմական հզորությունը։
Հարկավոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները իմանան, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի ակտիվացումը կարող է հանգեցնել այս տարածաշրջանում առավել անկայունության, ինչն, անշուշտ, չի ծառայի այդ երկրներից որևէ մեկի շահերին։
Աղբյուր՝ Tasnim լրատվական գործակալություն