ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը ահռելի սխալ էր. Բորդյուժա
https://parstoday.ir/hy/news/armenia-i226986-ՀԱՊԿ_ին_Հայաստանի_անդամակցության_կասեցումը_ահռելի_սխալ_էր._Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության կասեցումը մեծ սխալ է: Նման կարծիք է հայտնել ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է 2003-2016 թվականներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Նիկոլայ Բորդյուժան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2024 04:02 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը ահռելի սխալ էր. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության կասեցումը մեծ սխալ է: Նման կարծիք է հայտնել ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է 2003-2016 թվականներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Նիկոլայ Բորդյուժան։

«Ըստ իս, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կամ դուրս գալ դրանից։ Իրենք են որոշում, թե Հայաստանում ինչ անվտանգության համակարգ է լինելու, բարձրագույն քաղաքական ղեկավարությունն է (որոշողը)։ Եթե ​​կարծում են, որ իրենց համար ավելի հարմար կլինի անվտանգության քաղաքականությունը վարել, դա իրենց իրավունքն է։ Կարծում եմ, որ սա վիթխարի սխալ է՝ հիմնված առաջին հերթին բացարձակապես ոչ հավաստի տվյալների վրա»,-հայտարարել է Բորդյուժան։

«Եվ երբ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, թե իրենք ոչ մի օգնություն չեն ստացել Ռուսաստանից, որ Ռուսաստանը գրեթե այնտեղ էր նախապատրաստում այդ բոլոր հեղաշրջումները, ՀԱՊԿ-ից օգնություն չկար, դա բացարձակապես ճիշտ չէ»,- հավելել է նա։

Նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ իր աչքի առաջ հակառակն է տեղի ունեցել. «Երբ և՛ Հայաստանի զինված ուժերը, և՛ ամբողջ Հայաստանի ուժային կառույցները Ռուսաստանի Դաշնությունից վիթխարի օգնություն՝ կազմակերպչական, գիտական ​​և տեխնիկական օգնություն են ստացել: Գիտեք, սա ուղղակի փակ տվյալներ են, եթե հաշվեք, թե Ռուսաստանը որքան ներդրումներ է կատարել Հայաստանի զինված ուժերում և ընդհանրապես Հայաստանում, կարծում եմ, որ դա շատ, շատ լուրջ գումար կլինի»,- նշել է Բորդյուժան։

 

news.am