Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներն օգտագործում է` արդարացնելու Եվրոպայի ռազմականացումը. ԱԳՆ
Sputnik. Հակառուսական քարոզչությունն ուժեղացնելու համար Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներ է օգտագործում կիբեռտիրույթում «մշտական չարամիտ գործունեություն» ծավալելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանց իրական նպատակը ռուսատյացությունն ուժեղացնելն է, ալարմիստական մթնոլորտ ձևավորելը, որն անհրաժեշտ է Եվրոպան «պաշարված ամրոցի» վերածելու համար, և հիմնավորելու հետագա ոչ բարեկամական միջոցառումները, արդարացնելու սեփական բավական ծախսատար ագրեսիվ ռազմամոլի պատրաստությունները, որոնք ակտիվության ուժեղացում են ներառում բոլոր գործառնական ոլորտներում` ցամաքում, օդում, ծովում, տիեզերքում և կիբեռտիրույթում», – ասվում է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Ինչպես նշել է Զախարովան, Արևմուտքը որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել՝ մեղադրելով Ռուսաստանին «կիբեռտիրույթում չարամիտ գործողությունների» մեջ։
«Հուլիսի 13-ին Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն վարող մի շարք երկրներ և կազմակերպություններ իրականացրին համակարգված տեղեկատվական հարձակումների հերթական շարքը՝ անհիմն մեղադրելով մեր երկրին կիբեռտարածքում «մշտական չարամիտ գործունեություն» իրականացնելու մեջ», – հայտնել է ռուսաստանցի դիվանագետը։