Ռուսաստանը Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն ներդրողն է, Հայաստանը 4-րդ տեղում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i227184-Ռուսաստանը_Եվրասիական_տարածաշրջանի_խոշորագույն_ներդրողն_է_Հայաստանը_4_րդ_տեղում_է
Հայաստանը 841 մլն դոլարով չորրորդ տեղն է զբաղեցնում Եվրասիական տարածաշրջանում ներդրող երկրների ցանկում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 20, 2024 17:56 Asia/Tehran
  • Ռուսաստանը Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն ներդրողն է, Հայաստանը 4-րդ տեղում է

Հայաստանը 841 մլն դոլարով չորրորդ տեղն է զբաղեցնում Եվրասիական տարածաշրջանում ներդրող երկրների ցանկում։

Ռուսաստանը 2024 թվականի առաջին կիսամյակում փոխադարձ կուտակված ուղղակի ներդրումների ծավալով զբաղեցնում է առաջին տեղը՝ 38 մլրդ դոլարով, այսպիսին են ԵԱԶԲ-ի տվյալները։

Ղազախստանում նշանակալի է «Լուկօյլի» ներդրումը Կարաչագանակում, «Ռոսատոմը» ՝ Ստեպնոգորսկի լեռնաքիմիական կոմբինատում և «Բուդենովսկոյե»-ում, ընդամենը 74 նախագիծ և 10,1 միլիարդ դոլարի ներդրում։ Ուզբեկստանում իրականացնում են 24 ռուսական նախագիծ և 9,8 միլիարդ դոլար ներդրում: Բելառուսում «Տեխնոնիկոլը» գնել է փայտամշակման գործարան և բաշխիչ կենտրոն։ Ընդամենը՝ 4,2 մլրդ դոլար արժողությամբ 45 ռուսական նախագիծ։

Հայաստանում ՌԴ ներդրումների քանակը2016-ից աճել է 35% - ով, երկիրն արդեն կուտակել է 3,7 մլրդ դոլար: Ղրղզստանում Unigreen Energy-ն արևային էլեկտրակայան է կառուցում Իսիկ-Կուլում: Ընդհանուր առմամբ, հանրապետությունն ունի 1,8 միլիարդ դոլարի 9 ռուսական նախագիծ: Ադրբեջանում «Լուկօյլը» շահագործում է «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրը։

arm.sputniknews