Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին քովիդի պատճառով
https://parstoday.ir/hy/news/armenia-i227340-Փաշինյանը_չի_մասնակցի_ԱՊՀ_ոչ_պաշտոնական_գագաթնաժողովին_քովիդի_պատճառով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին քովիդի դրական թեստի պատճառով, ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշում դեռ չկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2024 03:45 Asia/Tehran
  • Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին քովիդի պատճառով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին քովիդի դրական թեստի պատճառով, ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշում դեռ չկա:

«Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ», - գրել է նա սոցցանցերում:

 

Sputnik.