ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը
Դեկտեմբեր 26, 2024 12:45 Asia/Tehran
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 25-26-ը մեկնել է Ռուսաստանի՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Պատվիրակության կազմում է նաև ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է տեսակապով մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քովիդ թեստը կրկին դրական է և կաշխատի որոշակի սահմանափակումներով:
news.am
Պիտակ