ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման թեման քննարկվում է արդեն երկրորդ անգամ։
https://parstoday.ir/hy/news/armenia-i227498-ԵԱՀԿ_ՄԽ_ի_լուծարման_թեման_քննարկվում_է_արդեն_երկրորդ_անգամ
Պաշտոնական Երևանը բազմիցս պարզաբանել է, որ ԼՂ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի լուծարման հարցը կարող է իրականություն դառնալ «Խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո։ Չնայած այս պնդումներին՝ Բաքուն շարունակում է հարցը օրակարգում պահել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2024 09:54 Asia/Tehran

Պաշտոնական Երևանը բազմիցս պարզաբանել է, որ ԼՂ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի լուծարման հարցը կարող է իրականություն դառնալ «Խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո։ Չնայած այս պնդումներին՝ Բաքուն շարունակում է հարցը օրակարգում պահել։

Այդ հայտարարություններին միացել է նաև պաշտոնական Մոսկվան, որի գնահատմամբ նոր իրողություններում ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությունն արդեն անիմաստ է։ Փորձագետները, սակայն, շուրջ երեք տասնամյակ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային հարթակ հանդիսացած ձևաչափի լուծարման հարցում շտապողականությունն անթույլատրելի են համարում։