ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման թեման քննարկվում է արդեն երկրորդ անգամ։
Դեկտեմբեր 29, 2024 09:54 Asia/Tehran
Պաշտոնական Երևանը բազմիցս պարզաբանել է, որ ԼՂ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի լուծարման հարցը կարող է իրականություն դառնալ «Խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո։ Չնայած այս պնդումներին՝ Բաքուն շարունակում է հարցը օրակարգում պահել։
Այդ հայտարարություններին միացել է նաև պաշտոնական Մոսկվան, որի գնահատմամբ նոր իրողություններում ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությունն արդեն անիմաստ է։ Փորձագետները, սակայն, շուրջ երեք տասնամյակ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային հարթակ հանդիսացած ձևաչափի լուծարման հարցում շտապողականությունն անթույլատրելի են համարում։