Ռազմական փորձագետ. եկող տարվա ապրիլից Հայաստանի դեմ պատերազմի ռիսկերը կարող են մեծանալ։
https://parstoday.ir/hy/news/armenia-i227536-Ռազմական_փորձագետ._եկող_տարվա_ապրիլից_Հայաստանի_դեմ_պատերազմի_ռիսկերը_կարող_են_մեծանալ
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ եկող տարվա ապրիլից Հայաստանի դեմ պատերազմի ռիսկերը կարող են մեծանալ՝ հաշվի առնելով, որ Բաքվի հնարավոր ագրեսիան զսպող գործոնները նվազել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2024 09:40 Asia/Tehran

Ռազմական փորձագետի համոզմամբ՝ եկող տարվա ապրիլից Հայաստանի դեմ պատերազմի ռիսկերը կարող են մեծանալ՝ հաշվի առնելով, որ Բաքվի հնարավոր ագրեսիան զսպող գործոնները նվազել են:

Բացի այն, որ COP -ը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովն այլևս անցյալում է, ըստ «ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի, չկան նշաններ, որ Ադրբեջանն իսկապես ուզում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ընդհակառակը՝ Բաքուն անընդհատ տարբեր նախապայմաններ է առաջ քաշում: Իսկ տարածաշրջանային ու նաև աշխարհաքաղաքական մի շարք փոփոխությունները կարող են Ադրբեջանին նպաստավոր թվալ: