Ռազմական փորձագետ. եկող տարվա ապրիլից Հայաստանի դեմ պատերազմի ռիսկերը կարող են մեծանալ։
Դեկտեմբեր 30, 2024 09:40 Asia/Tehran
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ եկող տարվա ապրիլից Հայաստանի դեմ պատերազմի ռիսկերը կարող են մեծանալ՝ հաշվի առնելով, որ Բաքվի հնարավոր ագրեսիան զսպող գործոնները նվազել են:
Բացի այն, որ COP -ը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովն այլևս անցյալում է, ըստ «ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի, չկան նշաններ, որ Ադրբեջանն իսկապես ուզում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ընդհակառակը՝ Բաքուն անընդհատ տարբեր նախապայմաններ է առաջ քաշում: Իսկ տարածաշրջանային ու նաև աշխարհաքաղաքական մի շարք փոփոխությունները կարող են Ադրբեջանին նպաստավոր թվալ: