Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և Գարեգին Երկրորդին Ամանորի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i227606-Լուկաշենկոն_շնորհավորել_է_Հայաստանի_նախագահին_և_Գարեգին_Երկրորդին_Ամանորի_կապակցությամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի տոների կապակցությամբ, հայտնում է նրա մամուլի ծառայությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 31, 2024 19:36 Asia/Tehran
  • Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և Գարեգին Երկրորդին Ամանորի կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի տոների կապակցությամբ, հայտնում է նրա մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այլ պետությունների ղեկավարներին։

Բելառուսի նախագահը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացակայում է ցուցակից։

news.am