Ալիեւի ամանորյա ուղերձում ուժի ցուցադրությունը՝ համեմված է Հայաստանի դեմ սպառնալիքով
https://parstoday.ir/hy/news/armenia-i227636-Ալիեւի_ամանորյա_ուղերձում_ուժի_ցուցադրությունը_համեմված_է_Հայաստանի_դեմ_սպառնալիքով
Ադրբեջանի նախագահն իր ամանորյա ելույթում սպառնացել է Հայաստանին՝ ռազմական կարողություններն ամրապնդելու համար, և նշել է․-«Հայաստանի լայնածավալ և արագացված զինումը կարող է խաթարել այն խաղաղությունը, որը հնարավոր է, և այդ դեպքում «մենք սոսկ հանդիսատես չենք լինի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2025 13:59 Asia/Tehran
  • Ալիեւի  ամանորյա ուղերձում ուժի ցուցադրությունը՝ համեմված է Հայաստանի դեմ սպառնալիքով

Ադրբեջանի նախագահն իր ամանորյա ելույթում սպառնացել է Հայաստանին՝ ռազմական կարողություններն ամրապնդելու համար, և նշել է․-«Հայաստանի լայնածավալ և արագացված զինումը կարող է խաթարել այն խաղաղությունը, որը հնարավոր է, և այդ դեպքում «մենք սոսկ հանդիսատես չենք լինի»։

2024 թվականի վերջին ժամերին Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում բողոքելով Հայաստանի կողմից զինտեխնիկա ձեռք բերելու դեմ, ընդգծել է,- «Հայաստանի մեծ զինանոցը նոր սպառնալիք է տարածաշրջանի համար, և դրա հետևում չկա որևէ տրամաբանական հիմնավորում»։

Ալիևը Նոր տարում իր ժողովրդին մաղթել է  երջանկություն  և   աշխարհի բոլոր ադրբեջանցիներին համերաշխություն:

Ադրբեջանի նախագահը հավելել է,-«Հաշվի առնելով Հայաստանի հսկայածավալ զինվելը՝ մենք էապես մեծացրել ենք 2025-ի մեր ռազմական բյուջեն։ Այն հասել է ռեկորդային մակարդակի՝ մինչև 8,4 մլրդ մանաթ (5 մլրդ դոլար)։ Նորից եմ ասում, մենք ստիպված էինք այն հասցնել այս մակարդակի, քանի որ մենք չենք կարող մեզ թույլ տալ հետ մնալ այն սպառազինությունների մրցավազքից, որը Հայաստանը սկսել է Հարավային Կովկասում։ Բայց եթե այս սպառազինությունների մրցավազքը չլիներ, այս գումարի առնվազն կեսը կհատկացվեր այլ ոլորտների, օրինակ՝ Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի վերականգնմանը և քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը»,ասել է Ալիևը։

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանը ձգտում է ամրապնդել իր ռազմական կարողությունները արևմտյան երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի օգնությամբ։ Քայլ, որին խիստ դեմ է Բաքուն: Երևանը վերջին ամիսներին զենքի գնման մասին պայմանագրեր է ստորագրել Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև օրակարգում է ներառել Հունաստանի և Կիպրոսի հետ եռակողմ համագործակցության ծրագիր։