Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i227690-Մոլդովան_կարող_է_արգելել_հայկական_ավիաընկերության_գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների նախարարությունը կազմել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունը երկրում կարող է արգելվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2025 07:23 Asia/Tehran
  • Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը

Մոլդովայի ենթակառուցվածքների նախարարությունը կազմել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունը երկրում կարող է արգելվել։

 Ցանկում ներառված են ընկերություններ մի քանի երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Տանզանիայից և Իրանից, հաղորդում է NewsMaker-ը։

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացված մինչեւ հունվարի 9-ը։

Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մոլդովայի տարածքում շահագործման արգելման ենթակա ավիափոխադրողների ցանկի հաստատման մասին» նախագիծը։ Դրա նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին:

Ցանկում ներառված են մի քանի երկրների ավիաընկերություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից։ Մասնավորապես, սահմանափակումների կարող է ենթարկվել Flyone Armenia-ն՝ մոլդովական FlyOne ավիաընկերության դուստր ձեռնարկությունը։

Ինչպես պարզաբանվում է նախագծում, այս ցանկում ընդգրկված ավիաընկերություններին կարող են թույլատրել թռիչքներ իրականացնել, եթե նրանք օգտագործեն արգելքի տակ չգտնվող ավիափոխադրողից վարձակալած ինքնաթիռ։ Ընդ որում, պետք է պահպանվեն անվտանգության համապատասխան ստանդարտները:

news.am