Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i227722-Հայաստանը_Ռուսաստանի_խոշորագույն_առևտրային_գործընկերների_տասնյակում_է
Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում 2024 թվականի հունվար-հոկտեմբերի տվյալներով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2025 13:24 Asia/Tehran
  • Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է

Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում 2024 թվականի հունվար-հոկտեմբերի տվյալներով։

РБК–ին տրամադրած Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանին բաժին է ընկել արտաքին առևտրի 1,8-ը, որով երկիրը զբաղեցրել է 8-րդ տեղը ԵՄ ամենամեծ տնտեսության՝ Գերմանիայի հետ միասին։ Հաջորդը Իտալիան է, իսկ լավագույն 10-յակը եզրափակում է Ուզբեկստանը։

Լավագույն եռյակում են հայտնվել Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան։

Ինչպես գիտեք, Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 10 ամիսներին հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

 

Sputnik.