ԼՂ-ից տեղահանվածներին և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ աջակցություն կտրվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i227736-ԼՂ_ից_տեղահանվածներին_և_ՀՀ_սոցիալապես_անապահով_ընտանիքներին_միանվագ_աջակցություն_կտրվի
ԼՂ-ից տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի միանվագ նպատակային դրամական աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2025 14:45 Asia/Tehran
  • ԼՂ-ից տեղահանվածներին և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ աջակցություն կտրվի

ԼՂ-ից տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի միանվագ նպատակային դրամական աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Գումարները շահառու ընտանիքներին կփոխանցվեն էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։

«2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին»,- ասված է հաղորդագրությունում։

Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից, գնահատվել են կարիքները։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ 7 e-քարտից 3-ը՝ ամանորյա (50,000 դրամ), երեխայի խնամք (40,000 դր․), հագուստ և կոշիկ (25,000 դր.), առողջապահական (25,000 դր.), վերադարձ դպրոց (60,000 դր․), հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):

Հրատապ սննդի e-քարտը ներդրվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ համագործակցությամբ՝ որպես պիլոտային նախաձեռնության մաս:

E-քարտերի առաջին խումբը սկսել է գործել 2024 թվականի դեկտեմբերից և տևելու է մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը՝ «Իդրամ» վճարային համակարգի միջոցով։

Սոցապնախարարությունը ծրագիրն իրականացնում է ՅՈւՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ։