ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i227846-ԿԽՄԿ_ներկայացուցիչները_դեկտեմբերին_տեսակցել_են_Բաքվում_պահվող_հայ_գերիներին
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության՝ ԿԽՄԿ աշխատակիցները դեկտեմբերին կրկին տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2025 15:53 Asia/Tehran
  • ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության՝ ԿԽՄԿ աշխատակիցները դեկտեմբերին կրկին տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, հնարավորություն է տրվել խոսելու հարազատների հետ»,– ասել է նա։

ԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցել էին նաև դեկտեմբերի սկզբին։

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Այդ մասին հայտնել է դատական կոլեգիայի անդամ Անար Ռզաևը։ Այդ օրը կորոշվի, թե դատավարությունն ինչ ռեժիմով է ընթանալու՝ փակ թե բաց, չի բացառվում, որ գործընթացի մի մասը փակ դռների ետևում անցնի։

panarmenian.net