Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2024 թվականին զգալիորեն նվազել են. ֆինանսների նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i228054-Դեպի_Հայաստան_դրամական_փոխանցումները_2024_թվականին_զգալիորեն_նվազել_են._ֆինանսների_նախարար
Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2024 թվականին նվազել են 40,4%-ով։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2025 14:23 Asia/Tehran
  • Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2024 թվականին զգալիորեն նվազել են. ֆինանսների նախարար

Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2024 թվականին նվազել են 40,4%-ով։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դա հիմնականում Ռուսաստանից ոչ առևտրային փոխանցումների կրճատման հետևանք է, որոնք կազմել են 57 տոկոս։ Հունվար-սեպտեմբերին ֆիզիկական անձանց փոխանցումները նվազել են 33%-ով։

Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկը հայտնել էր, որ դրամական փոխանցումները 2024 թվականի հունվար-նոյեմբերին կազմել են մոտ 4,98 մլրդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 5,22 մլրդ դոլար։ Փոխանցումների գծով առաջատարների թվում են Ռուսաստանը (3,17 մլրդ դոլար) և ԱՄՆ-ն (623,7 մլն դոլար):