Եվրոպական երազանք Հայաստանի համար, թե՞ տնտեսական ու անվտանգային մղձավանջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i228070-Եվրոպական_երազանք_Հայաստանի_համար_թե_տնտեսական_ու_անվտանգային_մղձավանջ
Հայաստանի կառավարության աջակցությունը ԵՄ անդամակցության ծրագրին առաջացրել է Ռուսաստանի անհանգստությունն ու ԵՄ դիրքորոշման անորոշությունը: Փորձագետները կարծում են, որ Հայաստանի այս քայլը կարող է բացասական հետևանքներ ունենալ երկրի տնտեսության և անվտանգության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2025 13:26 Asia/Tehran
  • Եվրոպական երազանք Հայաստանի համար, թե՞ տնտեսական ու անվտանգային մղձավանջ

Հայաստանի կառավարության աջակցությունը ԵՄ անդամակցության ծրագրին առաջացրել է Ռուսաստանի անհանգստությունն ու ԵՄ դիրքորոշման անորոշությունը: Փորձագետները կարծում են, որ Հայաստանի այս քայլը կարող է բացասական հետևանքներ ունենալ երկրի տնտեսության և անվտանգության համար։


Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով Հայաստանում համապատասխան օրինագծին, որը նախատեսում է պաշտոնական Երևանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի սկիզբը, գրել է. «Երևանի այս որոշումը ողջունվել է Արևմուտքի կողմից, բայց կարծես թե նրանք նույնպես զգուշությամբ են վերաբերվում այդ հարցին։ Արևմուտքում կասկածում են, թե ինչու է Հայաստանը հենց այս պահին որոշել Եվրոպայի ուղղին բռնել․ Վրաստանը հետաձգել է Եվրոպային ինտեգրման գործընթացը, Մոլդովան սպասում է, իսկ Ուկրաինան այրվում է պատերազմի կրակի մեջ։

Ընդդիմադիր Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիկ Դանիելյանը 2025 թվականը Հայաստանի համար համարում է որպես տնտեսական և անվտանգության անկման ու ռեցեսիայի տարի։

Դանիելյանն ասում է. «Այսօր Փաշինյանի կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ՝ ԵՄ անդամակցության հարցը, որը հղի է ծանր հետևանքներով։ Հայաստանը չի կարող լինել միաժամանակ և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ լիիրավ անդամ։ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կրճատումը կհանգեցնի էներգակիրների և պարենային ապրանքների գների կտրուկ աճի, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի մինչև 80%-ով։ Հայաստանի գործարար հատվածի մեծ մասը կսնանկանա, և այդ ամենի միակ «հաջողությունը» կլինի այն, որ նրանք կկարողանան իրենց սնանկության փաստը դիմավորել, օրինակ, Բարսելոնայում կամ Նեապոլում՝ ԵՄ առանց վիզայի համակարգի շնորհիվ»։

Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել են հակառուսական տրամադրությունները․ Ռուսամետ անհատներին ու խմբերին կա՛մ կալանավորել ու քրեական հետապնդման են ենթարկել, կա՛մ էլ մարգինալացրել են: Չի մոռացվել նաեւ Երեւանում ՌԴ դեսպանատան վրա ձվերով հարձակումը. Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին, որի նպատակն էր կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Արևմուտքի հրահրման հետևանք էր, սակայն Ռուսաստանը դեռ համբերատար և հանդուրժող է Հայաստանի նկատմամբ։