Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i228092-Հայաստանի_անդամակցությունը_ԵՄ_ին_եւ_ԵԱՏՄ_ին_անհամատեղելի_է._Լավրով
Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, որին ձգտելու մասին հայտարարել է Երեւանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցության հետ, մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 14, 2025 18:17 Asia/Tehran
  • Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, որին ձգտելու մասին հայտարարել է Երեւանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցության հետ, մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է ՌԴ՝ ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի անհամատեղելիության մասին։

«Որովհետեւ դրանք երկու տարբեր ազատ առեւտրի գոտիներ են, տուրքերից եւ սակագներից հրաժարվելու կամ նվազեցնելու երկու տարբեր համակարգեր, դրանք չեն համընկնում»,- ասել է նա։

news.am