Տարածաշրջանն էuկալացնելու որևէ հիմք չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ալիևին
https://parstoday.ir/hy/news/armenia-i228134-Տարածաշրջանն_էuկալացնելու_որևէ_հիմք_չկա._Սուրեն_Պապիկյանը_Ալիևին
Ագրեսիվ հայտարարություններին զուտ չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու համար անհրաժեշտ են հիմքեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2025 14:02 Asia/Tehran
  • Տարածաշրջանն էuկալացնելու որևէ հիմք չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ալիևին

Ագրեսիվ հայտարարություններին զուտ չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու համար անհրաժեշտ են հիմքեր:

Այս մասին 2024 թվականի կատարած աշխատանքներն ամփոփոխ ասուլուսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ՀՀ դեմ ռազմական գործողություններ սկսելու ակնարկներին:

«Ագրեսիա իրականացնելու համար հիմքեր չկան, որովհետև ՀՀ-ն հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղության հաստատատելու նարատիվներով, և այդ նարատիվները բավականին հիմնավոր են: Ես չեմ կարծում որ կա հիմք որևէ կերպ էսկալացնել տարածաշրջանը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ քանի-որ խոսվում է տարածաշրջանի անվտանգությունից, ապա դա միայն Հայաստանով ու իր մեկ հարևանով չէ պայմանավորված:

«Դա պայմանավորված է ամբողջ տարածաշրջանով: Իհարկե, տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,- ասաց նա:

tert.am