Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով
https://parstoday.ir/hy/news/armenia-i228176-Հայաստանում_ռևանշիuտակшն_միտումները_մտահոգիչ_են_Ադրբեջանի_համար._Բայրամով
Հայաստանում «ռևանշիստական միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2025 14:30 Asia/Tehran
  • Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով

Հայաստանում «ռևանշիստական միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկերոջ՝ Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Վերջին 4 տարում զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, ինչպես նաև առաջին դրական արդյունքները՝ սահմանազատման հարցում: Սակայն Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները»  դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ», - ասել է նա:

tert.am