ՀԱՊԿ-ն Հայաստանին դեռ դաշնակից է համարում. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i228462-ՀԱՊԿ_ն_Հայաստանին_դեռ_դաշնակից_է_համարում._ԶԼՄ_ներ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ՀՀԾ) հայտարարությանը, հանրապետությունը դեռ համարում է իր դաշնակիցը։ Այս մասին ТАСС -ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 24, 2025 11:48 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ն Հայաստանին դեռ դաշնակից է համարում. ԶԼՄ-ներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ՀՀԾ) հայտարարությանը, հանրապետությունը դեռ համարում է իր դաշնակիցը։ Այս մասին ТАСС -ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։

Ավելի վաղ, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025 թվականին ՀԱՊԿ-ում Երեւանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը կվերանան, ինչին այն համաձայնել էր 2024թ.-ին։

«Այո, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության մասին կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է։ Սակայն մենք դեռ համարում ենք Հայաստանը դաշնակից և շարունակում ենք աշխատել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով»,- նշել է գործակալության զրուցակիցը։

news.am