Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i229000-Նիկոլ_Փաշինյանը_հանդիպել_է_ԱՄՆ_ի_փոխնախագահի_հետ
Փաշինյանը ԱՄՆ-ում է Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2025 14:58 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահի հետ

Փաշինյանը ԱՄՆ-ում է Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ից։


 Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին տիկնոջ ուղեկցությամբ մեկնել է ԱՄՆ` մասնակցելու «Ազգային աղոթքի նախաճաշին» և «Կրոնի ազատության 5-րդ ամենամյա միջազգային գագաթնաժողովին»։