Ղարիբաբադին հանդիպել է Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i229144-Ղարիբաբադին_հանդիպել_է_Թեհրանում_Հայաստանի_դեսպանի_հետ
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի հետ:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Փետրվար 12, 2025 07:09 Asia/Tehran
  • Ղարիբաբադին հանդիպել է Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի հետ:

Ինչպես հայտնել են դեսպանությունից, կողմերը քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները:

Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների մշակումը:

 ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին  X-ում գրել է.

«Հայաստանի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանների հետ առանձին հանդիպումներում  քննարկվել են երկկողմ հարաբերությունները, բազմակողմ և միջազգային համագործակցությունն ու փոխգործակցությունը, և հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցեր»։