«Զանգեզուրի միջանցք»-ին կա նաև իրանական այլընտրանք. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i229170-Զանգեզուրի_միջանցք_ին_կա_նաև_իրանական_այլընտրանք._Թուրքիայի_տրանսպորտի_և_ենթակառուցվածքների_նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության շուտափույթ դադարեցմանը, բանակցությունների անցկացմանը և խաղաղության հաստատմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2025 14:42 Asia/Tehran
  •  «Զանգեզուրի միջանցք»-ին կա նաև իրանական այլընտրանք. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության շուտափույթ դադարեցմանը, բանակցությունների անցկացմանը և խաղաղության հաստատմանը։

Նա այս մասին ասել է  CNN Turk-ին՝ պատասխանելով հարցին, թե ինչ վիճակ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:

«Մեզ համար այս կարևոր քննարկումները շարունակվում են։ Իհարկե, այս գործընթացում պետք է հաշվի առնել նաև երկրների ազգային անվտանգությունը։ Ադրբեջանն ու Հայաստանը խոսում են այս հարցի շուրջ։ Կա նաև իրանական այլընտրանք, այն նույնպես սեղանին է... Ամեն դեպքում, այդ միջանցքը կանցնի այնտեղով», - ասել է Ուրալօղլուն։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքի մարզով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, սակայն առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

tert.am