Արևմուտքում զգուշացնում էին, որ Ադրբեջանը հաջորդ Ուկրաինան կդառնա
https://parstoday.ir/hy/news/armenia-i229214-Արևմուտքում_զգուշացնում_էին_որ_Ադրբեջանը_հաջորդ_Ուկրաինան_կդառնա
Արևմուտքում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մակարդակով, նախապես զգուշացնում էին, որ Ադրբեջանը կդառնա հաջորդ Ուկրաինան, և որ Ռուսաստանը կվերցնի Հարավային Կովկասն Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2025 14:41 Asia/Tehran
  • Արևմուտքում զգուշացնում էին, որ Ադրբեջանը հաջորդ Ուկրաինան կդառնա

Արևմուտքում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մակարդակով, նախապես զգուշացնում էին, որ Ադրբեջանը կդառնա հաջորդ Ուկրաինան, և որ Ռուսաստանը կվերցնի Հարավային Կովկասն Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո։

Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կան ռազմավարական հակասություններ։ Փորձագետը հայտնեց, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով Ադրբեջանին մեղադրում է 2022 թվականի փետրվարին ստորագրված փաստաթուղթը խախտելու մեջ։

«Իսկ եթե դուք խախտում եք պայմանավորվածությունները, ապա ձեր դեմ քայլեր անելու իրավական հիմք է ի հայտ գալիս»,- նկատեց Դանիելյանը։

Նրա գնահատմամբ՝ ռազմավարական առումով Ադրբեջանի ընտրած գիծը հակասում է Ռուսաստանի և Իրանի շահերին, և ռուս-ադրբեջանական  հակասությունները կխորանան։

«Ադրբեջանում արդեն աճում է լարվածությունը լեզգիներով բնակեցված տարածքներում։ Բացի այդ, ակտիվություն է նկատվում նաև Դաղստանում լեզգիների շրջանում»,- ընդգծեց քաղաքագետը։

news.am