Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i229250-Մհեր_Գրիգորյանը_և_Շահին_Մուստաֆաևը_քննարկել_են_սահմանազատման_համար_անհրաժեշտ_ուղեցույցների_նախագծերը
2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2025 14:11 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը

2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումները շարունակվում են:  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

https://tert.am/am/news/2025/02/14/mher-grigoryan-mustafayev/4222594