Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Իրանի ազգային գրադարանում հիմնել հայկական անկյուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i229432-Պայմանավորվածություն_է_ձեռք_բերվել_առաջիկայում_Իրանի_ազգային_գրադարանում_հիմնել_հայկական_անկյուն
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպություն, որտեղ հանդիպել է ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանիին, շրջայց կատարել կազմակերպությունում, ծանոթացել գրական և արխիվային նմուշներին, գրառում կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված հուշամատյանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2025 15:51 Asia/Tehran
  • Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Իրանի ազգային գրադարանում հիմնել հայկական անկյուն

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպություն, որտեղ հանդիպել է ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանիին, շրջայց կատարել կազմակերպությունում, ծանոթացել գրական և արխիվային նմուշներին, գրառում կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված հուշամատյանում:

Իրանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան միջմշակութային կապերին, մասնավորապես՝ հին ձեռագրերի, երկու երկրների արխիվների, ազգային գրադարանների ոլորտներում փոխգործակցությանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ԻԻՀ ազգային գրադարանում հիմնել հայկական անկյուն, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը նվիրված գրքեր:

Հայաստանում գիրք նվիրելու օրվան ընդառաջ դեսպան Հակոբյանը Ղոլամռեզա Նուրիին է նվիրել Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմը: